«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական «Էնկա» ընկերությունը խզել է «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման Վրաստանի հետ կնքած պայմանագիրը

22/09/2021

«Էնկա Ռինիուեբլս» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի ՀԷԿ»-ը, խզում է Վրաստանի հետ պայմանագիրը: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:

«2019 թվականի ապրիլի 25-ին, մեր ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «ENKA Renewables»-ը, Վրաստանի հետ կնքեց երկար ժամանակ շարունակ ընթացող Նամախվանի կասկադի հիդրաէլեկտրակայանի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին համաձայնագիր: Ընկերությունը վրացական պետությանը տեղեկացնում է պայմանագրի դադարեցման մասին, պայմանագիրը խախտելու և ֆորսմաժորի պատճառով»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն էլ հայտարարել էոր , իրոք, ստացել են Էնկայից նախնական ծանուցում նախագծից մեկ ամիս շուտ հնարավոր դուրս գալու մասին։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության ՝ կառավարության կողմից ամեն ինչ արվում է նախագծի վերաբերյալ հարցերը շտկելու համար: