«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ապարանի ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

11/05/2021

Մարտի 16-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժին դիմում էր ներկայացրել, որ բջջային հեռախոսը կորցրել է։
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներով պարզել էին, որ հեռախոսը գողացել են։ Նրանք շարունակել էին միջոցառումներն ու նոր տեղեկություններ ձեռք բերել կասկածվողի ինքնության ու բնակության վայրի վերաբերյալ։
Ապարանի ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Երեւանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։