«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ

09/09/2022

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 

Возможно, это изображение на открытом воздухе

 

«Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասնությունն է։

 

Возможно, это изображение природа, небо, дерево и дорога

 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ։ Կառավարությունը 70 տոկոս համամասնություն ունի «Քարաբերդ բնակավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար խողովակաշարի կառուցում» սուբվենցիոն ծրագրում, որի ընդհանուր արժեքը 50 մլն 948 հազար դրամ է։

 

Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе

 

Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։