«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շատ ինտենսիվ շփումներ են եղել Ադրբեջանի հետ վերջին շրջանում, բայց առայժմ արդյունքների մասին խոսել չեմ կարող. փոխնախարար

05/11/2024

Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասները չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը ճանապարհների բացումն է, համապատասխան «Խաղաղության խաչմերուկը»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ապաշրջափակման հարցով առաջարկներ են արվել  ադրբեջանական կողմին, այդ թվում պարզեցված ընթացակարգերի մասին, ինչ այլ առաջարկներ են արվել, արդյոք վերահսկողությունը պահնորդական ընկերությանը պատվիրակելու հարցը կա՞ դրանց շարքում:

«Որեւէ արտառոց տարրեր այստեղ չկան և խոսքը հաղորդակցությունների մաքսիմալ բացելու մասին էր:

Հիմնական այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը՝ անվտանգության կամ այլ ձեւով, պահպանվում է Հայաստասնի ինքնիշխանությունը եւ տոտալ վերահսկումը այդ ուղիների»,-ասաց թփոխնախարարը:

Հարցին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ի՞նչ նորություն կա, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել վերջին շրջանում, բայց առայժմ արդյունքների մասին խոսել չեմ կարող, բայց երեւի նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների ու շփումների առումով»:

Նա նաեւ հավելեց, որ առաջարկների վերջին փաթեթն ուղարկվել է Ադրբեջանին, սպասում են իրենց արձագանքին: