«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման մասին

10/07/2026

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։

Մասնավորապես, իշխանամետ Oxu.az պարբերականը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս քայլն անվանել է «պատմական իրադարձությունների քաղաքականացում» և իսրայելական կողմին կոչ է արել վերանայել իր որոշումը։

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները մնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ պատճառով Բաքվում ակնկալում էին, որ այս հարցում դիրքորոշումը կհամապատասխանի Անկարայի մոտեցմանը, որի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։

Ըստ Oxu.az-ի վարկածի՝ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն Իսրայելում աննկատ չի մնացել։ Որոշ ժամանակ անց կառավարության որոշման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումը տարածվել է իսրայելցի փորձագետների, քաղաքական գործիչների և առաջատար լրատվամիջոցների շրջանում։ Ինչպես հավաստիացրել է ադրբեջանական պարբերականը, քննարկման բազմաթիվ մասնակիցներ եկել են այն եզրակացության, որ այս նախաձեռնությունը չի բխում Իսրայելի ազգային շահերից և կարող է բարդացնել հարաբերությունները նրա առանցքային տարածաշրջանային գործընկերների հետ։

 Բացի այդ, ինչպես նշվել է, մի շարք փորձագետներ ադրբեջանական կողմի փաստարկները համոզիչ են համարել և հանդես եկել ընդունված որոշումը վերանայելու օգտին։

https://oxu.az/