«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ն. Փաշինյանի շրջայցերն ու ծանոթությունները

17/08/2020

Նիկոլ Փաշինյանն այսօր իր առաջին ծանոթությունն սկսել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքից։ Իր ֆեյսբուքյան էջում վարչապետը գրում է.

«Ծովասար համայնքն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա»։

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը։ Իր շրջայցի ընթացքում վարչապետի ֆեյսբուքյան էջում հաջորդ գրառումը հետևյալն էր.

«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում են նաև Վարդենիկ համայնքի ճանապարհները՝ ընդհանուր 6 կմ երկարությամբ»։

Ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն նաև Լիճքի ներհամայնքային ճանապարհների վրա։ Արծվանիստ համայնքում գտնվող Վանեվան եկեղեիցի այցելելուց հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել են Սևան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքների 2-րդ փուլին։ Սևանի շրջակա ճանապարհի մասին Փաշինյանը գրել է.

«Սևանի շուրջ պետք է բարձր որակի ճանապարհ լինի. ընթացքի մեջ են Սևանա լճի արևելյան ափի 20 կմ-անոց ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները»։