«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

17 հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար

04/10/2022

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,- գրել է նա: