«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է դարձել Շոն Քոներիի մահվան պատճառը

29/11/2020

Բրիտանացի դերասան Շոն Քոներիի մահվան պատճառ են դարձել պնեւմոնիայով պայմանավորված շնչական անբավարարությունը, տարիքն ու առիթմիան, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով մահվան վկայականը։

Ըստ փաստաթղթի՝ դերասանը մահացել է հոկտեմբերի 31-ին Բահամյան կղզիներում գտնվող իր տանը։ Մահվան պատճառների շարքում նշված են «պնեւմոնիա-շնչական անբավարարություն, մեծ տարիք, նախասրտերի ֆիբրիլիացիա (սրտի ռիթմի խանգարում, որին բնորոշ է անկանոն կամ հաճախակի աշխատանք)»։

Քոներին, որը հայտնի է կինոյում բազմաթիվ աշխատանքներով, այդ թվում Ջեյմս Բոնդի դերով, 90 տարեկան հասակում մահացել է սեպտեմբերին։ Դերասանի որդու խոսքով՝ հայրը «որոշ ժամանակ առողջ չի եղել»։

Քոներին ծնվել է 1930թ.-ի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում, սակայն հայտնիություն է ձեռք բերել Բոնդի մասին ֆիլմաշարի շնորհիվ։ Քոներին «Օսկար»-ի, «BAFTA»-ի կրկնակի եւ «Ոսկե գլոբուս»-ի եռակի դափնեկիր է։
 

ՌԻԱ Նովոստի