«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում քաղաքական հետապնդումները շարունակվում են. Դիարբեքիրում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել

06/11/2020

Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել  26 ուսուցիչ։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին  բերման են ենթարկվել  Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։

Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական  ցանցերում գրառումների և ժողովրդավարական միջոցառումներին մասնակցելու համար։

Դիարբեքիրը լինելով քրդաբնակ, տարբերվում է մնացած քրդաբնակ քաղաքներից։ Այստեղ, չնայած թուրքական քաղաքական հետապնդումներին, քուրդ բնակչությունը ամեն րոպե պայքարում է իր ազգային դիմագիծն ու իրավունքները պահպանելու համար։