«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ

02/12/2021

Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։

«Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով»,-Թվիթերում գրել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն` Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել տարածաշրջանում սահմանային վերջին լարվածության արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նրանք կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պաշտոնյաները շեշտել են հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը, այդ թվում` ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, փոխանցում է հայկական կողմը:

Այսօր ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Ըստ պաշտոնական Բաքվի, Բայրամովը պետքարտուղար Բլինքենին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում անցած տարվա պատերազմից ու հրադադարից հետո, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածութան պատճառները։