«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի որոշումը՝ Ռուսաստանը «Բաց երկնքի մասին պայմանագրից» դուրս բերելու մասին

11/05/2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Ռուսաստանի Դաշնությունը «Բաց երկնքի մասին պայմանագրից» դուրս բերելու մասին:

«Ռուսական փաստարկի հիմնական կետը Պուտինը բազմիցս նշել է: Միացյալ Նահանգները դուրս են եկել պայմանագրից, նրանք դեռ օգտագործում են տեղեկատվությունը ՆԱՏՕ-ի միջոցով»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների այն հարցին, թե որն է նման որոշման պատճառը:

Ինչպես հայտնել ենք, Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։