«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

20/09/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցությունը շարունակելու կարևորությունը:

Նշվում է նաև, որ Ալիևը շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար, ինչպես նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: