«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ մնաց մեկ թեկնածու, դադարեցի նիստին մասնակցել, տպավորություն է, թե այս ամենն ուղղորդված է, ՍԴ նախագահի քվեարկությանն էլ չեմ մասնակցելու. Հրայր Թովմասյան

24/09/2020

Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարել եմ նիստին մասնակցել, տպավորությունն է՝ այս ամենն ուղղորդված է, քվեարկությանը չեմ մասնակցելու։ Այս մասին ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Նա նախ պարզաբանեց, թե ինչու է առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը որպես ՍԴ նախագահի: «Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն են․ ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, այլ յուրաքանչյուրին անդրադարձել եմ և ասել՝ ինչու նրանց չեմ առաջադրում, հիմնավորել եմ իմ չառաջադրելը՝ այդ երեք գործոններից ելնելով: Պարոն Խաչատրյանը ամենափորձառուն է, գիտության դոկտոր է, որպես հեղինակություն ինձ համար ամենամեծն է և ունի որոշակի կառավարչական հմտություններ»,- ասաց նա:

Բացի այդ Հրայր Թովմասյանը նշեց, որ մի գործոն ևս կա. «Եթե որևէ բան չի փոխվում, պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, և սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որ դրանից հետո մնացածն իրար շատ ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելուց չապավինեին նախկին փորձին, ունենային իրար հետ շփում և կարողանային ընտրել: Ըստ էության, 4 դատավոր նոր են ՍԴ-ում, որ իրար չեն ճանաչում և այդ մթնոլորտում չեն եղել»:

Հարցին էլ՝ ինչպես է գնահատում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, նա պատասխանեց. «Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարել եմ նիստին մասնակցել, ինձ մոտ տպավորություն է՝ այս ամենն ուղղորդված ու պայմանավորված է»:

Ճշտող հարցին՝ պայմանավորվա՞ծ է, որ Խունդկարյանը դառնա ՍԴ նախագահ, նա ասաց. «Ինձ մոտ նման տպավորություն ստեղծվեց»:

Թովմասյանը նաև նշեց, որ քվեարկությանը չի մասնակցելու: