«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնաբերվել է մարդկային մնացորդների աղբանոց

07/04/2021

Նովո-Լենինոյի Իրկուտսկի միկրոշրջանում հայտնաբերվել է մարմնի առանձին մասերի աղբանոց արդյունաբերական բազայի տարածքում, հայտնում է տեղի Վեստի-Իրկուտսկ հեռուստաալիքը:
Տեղի բնակիչները ոստիկանություն բողոք են ներկայացրել այն բանից հետո, երբ բեռնարկղերից արյուն է սկսել հոսել:
Ըստ աղբյուրի, այս աղբանոցը ստեղծել են Իրկուտսկի մի քանի բժշկական հաստատություններ, որոնք այստեղ լցնում են «Բ կարգի բժշկական թափոններ»: Դրանք ներառում են անդամահատված ձեռքերն ու ոտքերը, օրգաններն ու հյուսվածքները, որոնք հեռացվել են վիրահատությունից հետո: Բեռնարկղերում տեղադրված մնացորդները այնուհետև պետք է ուղարկվեն հատուկ ջեռոց:
Մարդու մնացորդները, որոնք պահվում են առանց համապատասխան խնամքի, կարող են վերածվել տարբեր վարակիչ հիվանդությունների ՝ ներառյալ կորոնավիրուսի տարածման աղբյուրի:
Ռոսպոտրեբնադզորի տեղական բաժինը հայտնում է, որ նրանք դեռ բողոքներ չեն ստացել շահագործող ընկերության վերաբերյալ, սակայն շրջանի դատախազության հետ համատեղ ստուգում են անցկացնելու:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան