«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային

25/10/2021

Հոկտեմբերի 25-ին Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի Բրիեգ քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ կանանց Մ-19 հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի 6-րդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Մեր թիմը պարտվել է 0:6 հաշվով:
Հայաստանի Մ19 հավաքականը որակավորման փուլում կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը՝ ընդհանուր 0-23 հաշվով և խմբում զբաղեցրել վերջին հորիզոնականը:



Հայաստան Մ-19 – Էստոնիա Մ-19՝ 0:6 (0:2)
Շիրոկի Բրիեգ, Պեցարա մարզադաշտ
Մրցավար՝ Ալեքսանդրա Պոնոմարյովա (Ռուսաստան)
Գոլերը՝ Տիրն, 34, Սաուլուս, 42, 65, 73, Հյուդսի, 52, 77
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․
1․ Յանա Հարությունյան, 3․ Մանիկ Սարգսյան (8․ Դվին Տերտերյան, 77) 4․ Յանա Գաբրիելյան, (2․ Ամալյա Նազարյան, 46) 7․ Էմմի Սարգսյան, 9․ Սվետլանա Համբարձումյան, 10․ Սուսաննա Բադալյան, 11․ Կարինե Եղյան (ա), 14․ Մարինե Սահակյան, 15․ Մարիամ Կարապետյան, 18․ Աստղիկ Ավանեսյան, 20․ Նաիրա Կատիկյան։
Պահեստայիններ․ 12․ Նանե Ստեփանյան, 5․ Զապել Համփարիան, 6․ Սիանա Իսպիրյան, 13․ Մերի Ղռաթյան, 16․ Արևիկ Սարգսյան, 17․ Լիանա Սիմոնյան, 19․ Դիանա Բաղդասարյան։
Գլխավոր մարզիչ՝ Լիանա Հայրապետյան