«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՈւԼՏՐԱԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ. Պրոֆեսոր Ա. Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

24/02/2021

Երեկ պատահաբար տեսա մի փոքրիկ տեսաժապավեն։ Ոստիկաններից հևասպառ փախչում էր Ւշխանաց իշխան Իշխան Սաղաթելյանը։ Ինձ այնպես թվաց,որ երկնքից վշտոտ հայացքով նայում էին Սիմոն Զավարյանը,Ռոստոմը և բազում դաշնակցական մեծեր։
Ակամա հիշեցի հանճարեղ Ե.Օտյանի <<Ընկեր Փանջունի>> երգիծական վեպից մի հատված։Ւր հերոսին Եղեռնից հետո հանդիպում է Դեր Զորում։Հարցնում է,թե ինչպես փրկվեցիր։Փանջունին պատասխանում է՝ <<ուլտրաապակենտրոնացում>> տեսության կիրառումով։ Հարցին,թե ինչ է դա նշանակում։
Ըստ Փանջունու տեսության դա հետևյալն էր՝ ամեն մեկը իր կաշին եթե փրկի,ազգը կփրկվի։Ընդ որում՝ առանց միջոցների խտրականության։Եկել է այդ տեսության վերստին կիրառման պահը։Եթե իշխանությունները անցնեն գրոհի՝ ամեն կերպ փորձենք փրկել մեր կաշին՝ դիմելով փախուստի։
Իսկ մենք մտածում ենք չկա փրկության ելք։ Այս դեպքում հաստատ կչեզոքացնենք քաղաքացիական կռիվների աճող վտանգը։Ուրեմն՝ գրոհ, իսկ վտանգի դեպքում՝ փախուստ։