«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քուրթուլմուշ. «Հուսով եմ, որ մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը կհասնի խաղաղության»

18/11/2025

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային գլխավոր ժողովին։ Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին։

«Մեր տարածաշրջանում ավելի քան 30 տարի տևած հակամարտություն պարունակող  մեկ այլ թեմա է Ադրբեջանի և Հայաստանի միջև դրված խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է Քուրթուլմուշը։

Նա նաև նշել է, որ այդ համատեքստում երկու երկրների միջև վեճը, որը 30 տարի Կովկասում անկայունության հարց է եղել, մտել է նոր փուլ։ Քուրթուլմուշը հավելել է, որ Ադրբեջանն  ու Հայաստանը խնդիրները սկսել են լուծել բանակցությունների և քննարկումների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ-ն։

«Հուսով եմ, որ երկու երկրների միջև մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը և մեր տարածաշրջանը կհասնեն մեծամասշտաբ խաղաղության մթնոլորտի»,- նշել է նա։

https://ermenihaber.am/