«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել

21/09/2020

Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ: Այս մասին հայտնում են Սալֆորդի համալսարանի գիտնականները, ովքեր առաջընթաց են գրանցել քաղցկեղի բուժման հարցում:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, հետազոտական ​​աշխատանքի հիմնական նպատակը մետաստազների դեմ պայքարն էր, որոնք, ինչպես հայտնի է, հաճախ դիմադրություն են ցույց տալիս քիմիաթերապիային եւ ճառագայթային թերապիային:

Հետազոտողները ինհիբիտորներ էին փնտրում, որոնք կարող են ճնշել մետաստազները: Մետաստազների խոցելի կետն էներգիայի պաշարն է: Մասնագետների կարծիքով` բջիջներն էներգիայից զրկելու եւ դրանով իսկ` վերարտադրվելու ունակությունից զրկելու համար դոքսիցիկլին է օգտագործվել` լայն սպեկտրի տետրացիկլինների խմբի կիսասինթետիկ հակաբիոտիկ:

Հետազոտողները փոխել են դոքսիցիկլինը` այն 5 անգամ ավելի ուժեղ դարձնելով քաղցկեղային մետաստազների բջիջների դեմ: Իհարկե, փոփոխությունները դոքսիցիկլինը զրկել են հակաբիոտիկային հատկություններից: Սակայն դա նշանակում է, որ քաղցկեղի բուժմամբ ֆոնին կայուն բակտերիալ վարակների զարգացման ռիսկ չկա: Քանի որ դոքսիցիկլինը երկար ժամանակ գոյություն ունի շուկայում եւ անվտանգ է ճանաչվել, հնարավոր է, որ դրա փոփոխված տարբերակն արագորեն հաստատվի կլինիկական փորձարկումների համար:

 

Աղբյուր՝ med.news.am