«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բուժաշխատողներին ժողովուրդը մի ամբողջ գարուն է «պարտք»

11/06/2020

«Ի տարբերություն համաշխարհային վիճակագրության թվերի, կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է, ինչը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի  համաճարակաբանության  վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանը պայմանավորում է վարակակիրների վաղ հայտնաբերման գործընթացով:  Նրա խոսքով, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման  ազգային կենտրոնի  առջեւ դրված էր ահռելի աշխատանք՝ յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհապաղ կատարել համաճարակաբանական հետազոտություն, շտապ հայտնաբերել կոնտակտավորներին եւ մեկուսացնել:

Ինչ վերաբերում է  թոքերի օդափոխման սարքավորումների  թվաքանակին, ապա, բժշկուհու խոսքով, դրանց սակավության խնդիր առողջապահական համակարգում այս պահին չկա. «Եթե հասարակությունը սթափվի եւ հասականա, որ սա համընդհանուր պայքար է, ապա սարքավորումների  խնդիր  հետագայում  չենք ունենա: ՀՀ-ում շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ են աշխատում, ովքեր անգամ չմտածելով ընտանիքի, երեխաների մասին, առաջնագծում են  եւ պատրաստ են պայքարել   մինչեւ վարակի ավարտը: ՀՀ-ում  ապրող քաղաքացիները  պետք է վստահեն ՀՀ կառավարությանը եւ առավելագույնս հետեւեն պարերատան հորդորներին՝ նվազագույնի հասցնելով լայնամասշտաբ շփումները: Եթե հորդորներին չհետեւենք, ապա վարակը կներթափանցի արդեն յուրաքանչյուրիս ընտանիք: Ժամանակավոր սահմանափակենք շփումները՝ այդպիսով բնակչությունը հարգանք կցուցաբերի  այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր կորցրել են 2020 թ. իրենց գարունը: Թու՛յլ տանք նրանց տուն, ընտանիք վերադառնալ»»:

Նյութը` Armenpress