«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

26/02/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դեպքերը որակելով որպես «հեղաշրջման փորձ»՝ Թուրքիայի նախագահն ասել է. 

«Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է... Գիտեք, որ մենք դեմ ենք հեղաշրջման բոլոր տեսակներին: Պետք է բացեիբաց ասեմ, որ անընդունելի է, զինվորականների միջամտությամբ հեղաշրջման աղմուկ-աղաղակ բարձրացնելը: Եթե իշխանություն փոփոխության լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի: Առանց այդ էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ինքը կարող է տապալել Փաշինյանին: Սակայն երբ հարցը հասնում է հեղաշրջմանը, ապա դրա վերաբերյալ մեր կարծիքը տարբեր է»:

Նշենք, որ Էրդողանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը։