«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուրճը և քաղցկեղը

15/09/2022

Սուրճն այլևս քաղցկեղածին չէ։
Խիստ ասած՝ խոսքը ոչ թե սուրճի մասին է, որը տարբեր նյութերի բարդ խառնուրդ է, այլ կոֆեինի մասին՝ 1991 թվականին այն ճանաչվել է որպես պոտենցիալ քաղցկեղածին, այսինքն՝ մեծացնում է չարորակ ուռուցք ստանալու հավանականությունը։ Սակայն այդ ժամանակից ի վեր սուրճի վերաբերյալ բժշկական հետազոտությունների ստվար զանգված է կուտակվել, և ըստ Lancet Oncology-ում հրապարակված Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության նամակի, մենք չունենք վերջնական ապացույց, որ կոֆեինը մեծացնում է ավելի քան երկու տասնյակ քաղցկեղի տեսակների առաջացման հավանականությունը: Ինչ-որ կապ կա լյարդի և արգանդի ուռուցքների դեպքում, բայց այդ կապը շատ ավելի ցայտուն է, քան նախկինում ենթադրվում էր. գուցե ապագայում կոֆեինը դրա հետ կապ չունենա։ Միևնույն ժամանակ, հետազոտողները նախազգուշացնում են չափազանց տաք ըմպելիքներ չխմելու մասին, որոնց ջերմաստիճանը 65–70 ° C-ից բարձր է. տաք խմելը, որը վնասում է կերակրափողի էպիթելը, կարող է հրահրել էպիթելի բջիջների չարորակ այլասերում:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am