«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են պատերազմի՝ կոնկրետ տվյալներ ունենք․ Բելառուսի պաշտպանության նախարար

04/10/2022

ՆԱՏՕ-ի երկրները, արևելքից եկող սպառնալիքի քողի տակ, ոչ միայն ռազմականացվում են, այլ պատրաստվում են պատերազմի, երեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, Մինսկում հանրապետության նախագահի և անվտանգության ուժերի հանդիպման արդյունքներով հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Նրանք պատրաստում են իրենց ենթակառուցվածքները, պատրաստում են իրենց զորքերը։ Մենք կոնկրետ տվյալներ ունենք»,- նրա խոսքերն է մեջբերել BelTA-ն։

«Բոլոր այն սպառնալիքներին, որոնք կարող են առաջանալ, մենք արագ, ճշգրիտ, համարժեք արձագանքելու ենք ստեղծված իրավիճակին։ Մենք ունենք և՛ ուժ, և՛ միջոցներ դա անելու համար»,- ասել է Խրենինը։

Նա ստեղծված իրավիճակն անվանել է «իսկապես ծանր»։

«Ցավոք, հարևան երկրները ուրվագծել են իրենց նպատակները, որոնց ցանկանում են հասնել մեր երկրի դեմ աշխատելով։ Հենց այդպես, մենք չենք կարող դա առանց ուշադրության թողնել»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։