«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել

17/06/2021

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել՝ նշելով, որ հավատարիմ է մնացել Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: