Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը
08/07/2024
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ ստանալով 182 տեղ։
Երկրորդ տեղը զբաղեցրել Է Մակրոնի կոալիցիան՝ 168 տեղ։ Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է 143 տեղով։
Ընդ որում, ընտրությունների առաջին փուլում Լը Պենի կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, և նրան խորհրդարանում մեծամասնություն էին կանխատեսել։
Ֆրանսիական TF1-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ ինքը շատ հիասթափություններ է ունեցել, ու հիմա այս արդյունքն ինքը դիտում է որպես ապագա հաղթանակի հետաձգում։
Ֆրանսիայի խորհրդարանական տեղերը 577-ն են։