«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

23/10/2020

Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է Պողոսյանը:

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի մայրաքաղաքին հասցվել է մոտ 8 հրթիռային հարված: Թիրախավորվել են քաղաքի քաղաքացիական շրջանները: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: