«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ» ԶՐԿՎԵԼ Է ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ

04/12/2020

Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի չորսին զրկել է բանկային գործառնություններ կատարելու լիցենզիայից Մոսկվայի «Եվրասիական ներդրումային բանկին»։

Այս մասին հայտնում է ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունը։ Նման որոշում կայացնելու պատճառը եղել է «Եվրասիական ներդրումային բանկի» կողմից ռուսական դաշնային օրենսդրության խախտումը, որը կարգավորում է բանկային գործունեությունը, ինչպես նաեւ ՌԴ ԿԲ նորմատիվ ակտերի խախտումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տասներկու ամսվա ընթացքում ԿԲ-ն նշված բանկի հանդեպ բազմիցս է կիրառել միջոցառումներ։ Ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ այս բանկը ակտիվների մեծությամբ հանդիսանում է 332-րդը Ռուսաստանի բանկային համակարգում։

Hraparak