«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ռուսների պարտության դեպքում անգամ, Արևմուտքի խաղաղության պայմանագրի օրինակն ավելի լավը չի լինելու

07/10/2022

Ադրբեջանի նոր սադրանքները չեն կարող լռեցվել միջազգային կառույցների կամ միջազգային հանրության շնորհիվ: Լինի ՄԻԵԴ, թե ՄԱԿ, ում ուզում ենք դիմենք, հարցը մտնում է փակուղի: Այդ ո՞ր հայտարարությանն է Ադրբեջանը ականջալուր եղել: Բաքուն փորձում է մեզ վախ ներշնչնել՝ ակնարկելով՝ կամ ընդունում եք մեր պայմանները,  կամ էլ մենք գնում ենք լայնամասշտաբ պատերազմի: Իրականում սա բլեֆ է: Ադրբեջանը չի կարող լայնամասշտաբ պատերազմի գնալ: 
Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման …. Սահմանային խախտումները հնարավոր է կանխել միայն ռազմական հակահարվածով:  Այո, մենք պարտվել ենք, սակայն, եթե մեր զինվորները չլինեյին, հիմա Արցախի այդ հատվածն էլ չէր լինի, որքան էլ Ռուսաստանի դերն այդ հարցում մեծ է:
Խաղաղությանը պետք է գնալ արժանապատիվ ձևով, այլապես «խաղաղության պայմանագիրը» դառնալու է  կապիտուլյացիա: Սին են հույսերը, թե Արևմուտքի առաջարկած խաղաղության պայմանագրի օրինակն ավելի լավն է լինելու, քան ռուսականը: Եթե անգամ ռուսները պարտվեն պատերազմում, Արևմուտքի բերած տարբերակը ռուսականից էականորեն չի  տարբերվելու:
«Զորավար Սեպուհ » վերլուծական կենտրոնում շարունակվում է հանդիպում-քննարկումների շարքը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետ: