«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը՝ հայտարարելով, թե համերգասրահում ական կա տեղադրված

30/01/2023

«Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է :

«Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ...

Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով՝ հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և Նժդեհ խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է:

Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի, և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:

Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է...

Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:

Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է, ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:

Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ....

Անմահները հրամայում են, լինել զորեղ, ավելի վճռական, և էլ առավել աննահանջ...

Վայ տկարներին ու ստրկամիտներին...

Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը: Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով....

Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին, և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան...»,-գրել է նա։

 

նկար