ՏԵՍԱՆՅՈւԹ. ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասները
19/09/2024
Ազգային անվտանգության ծառայության նոր, աղմկահարույց բացահայտումը՝ Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձի մասին: Այս գործով արդեն երեք մարդ է կալանավորվել, ևս 7-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Հավաքագրվել է Հայաստանի 5 քաղաքացի և Լեռնային Ղարաբաղի 2 նախկին բնակիչ՝ ամսական շուրջ 220 հազար ռուբլու դիմաց Ռուսաստանում եռամսյա հավաքներ անցնելու, ծանր զինատեսակների կիրառմանը տիրապետելու և Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու պատրվակով: Նրանք Ռուսաստանում անցել են ստուգումներ՝ քաղաքական հայացքները, առնչությունը իրավապահների հետ պարզելու համար: Գլխավոր նպատակն է եղել Հայաստանի իշխանությանը հեռացնելը:
Մանրամասները տեսանյութում։