«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել. հարցն ԱԺ-ում չքննարկվեց

02/03/2021

ԱԺ լիագումար նիստերի օրակարգում այսօր ներառված էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը հարցը, որը, սակայն տեղի չի ունենա: Այս մասին զեկուցեց ԱԺ նախագահը՝ տեղեկացնելով պատճառների մասին:
«Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հետ կապված փոխանցեցին ԲԴԽ նախագահի գրությունը, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, թեկնածուին ներկայացնողը ևս բացակայում է, այս հարցը ևս հետաձգվում է»,- հայտարարեց նա:
Նշենք, որ հարցերից մեկի քննարկումն էլ հետաձգվել էր հիմնական զեկուցող էկոնոմիկայի փոխնախարարի՝ վատառողջ լինելու պատճառով: