«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների առավելությունները կախված են Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններից․ Տոլստոյ

26/05/2026

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հարցում Հայաստանի քաղաքացիների համար գործող արտոնությունները բխում են Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններից։ Եթե այդ կարգավիճակը չլինի, կվերանան նաև արտոնությունները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները, օրինակ՝ առանց գրանցման երկարատև բնակությունը, Ռուսաստանի Դաշնությունում պարզեցված կարգով աշխատանքի տեղավորումը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, բնականաբար, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի՝ միգրացիոն այն կանոններին, որոնք մեզ մոտ գործում են բոլոր օտարերկրացիների համար»,- ասել է պատգամավորը։

https://tass.ru/politika/27535339