«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս

11/05/2026

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ցանկանում են այսօր՝ մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ՝ հատուկ ռազմական գործողության սկզբում Ուկրաինայի մարտական գործողությունների գոտուց երեխաների տարհանման համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես:

«Մենք ակնկալում ենք այսօր քայլ առաջ անել՝ ընդունելով պատժամիջոցներ ուկրաինացի երեխաների հիմնախնդրի վերաբերյալ»,- ասել է նա։

Խոսքը մի քանի ֆիզիկական անձանց ԵՄ սև ցուցակում ներառելու մասին է, որը նախատեսում է մուտքի արգելք դեպի համայնք և բանկերում ակտիվների սառեցում։

https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/27372389