«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու և քննարկվելու․ Էդուրադ Աղաջանյանը՝ Փաշինյան–Ալիև հանդիպման մասին

05/04/2022

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու: Այս մասին ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը Էդուարդ Աղաջանյանը։

«Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։

«Փորձը ցույց է տալիս, որ իրապես շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, և դրա մասին խոսում են ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները հետպատերազմյան ժամանակահատվածում, չնայած որ հրապարակայնորեն և տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից՝ վերջնական, իրական խաղաղության հաստատման կողմնակից», - նշեց Աղաջանյանը։

Արտաքին հարբերություններին հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այնուամենայնիվ Հայաստանը չի հրաժարվում իր հայտարարած խաղաղության օրակարգից և վաղվա հանդիպման ընթացքում ևս փորձելու են քայլեր անել այդ ուղղությամբ։