«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայում դատավորը կարգազանց վարորդին «դաս տալու» համար կարգադրել է վաճառել իր BMW 440i մեքենան

25/10/2021

Գերմանիայում դատարավորը ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդին «դաս տալու» համար կարգադրել է ոչ միայն վճարել բոլոր տուգանքները ու մի ամբողջ տարով զրկել վարորդական իրավունքից, այլև վաճառել BMW 440i մեքենան, որի ղեկին լինելու ժամանակ արվել են խախտումները:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, իրավախախտը՝ Լյուդվիգսբուրգի  23-ամյա բնակիչը, դատարանի առջև է կանգնել այն բանից հետո, երբ մի քանի խախտում անելուց հետո, մեքենայով փորձել է փախուստի դիմել ոստիկաններից: Թեև ոստիկաները փորձել են հետապնդել BMW-ին, սակայն նրանք պարզապես չեն կարողացել հետևել դրան, և հետապնդումը լրջորեն վտանգավոր է դարձել ճանապարհին գտնվող մյուս վարորդների համար: Նշվում է, որ 23-ամյա երիտասարդը փախուստի ժամանակ մեքենան վարել է կարմիր լույսերի տակ և մայթերով:
Դատարանում BMW-ի վարորդը խոստովանել է, որ արագություն է գերազանցել և փորձել է փախչել ոստիկանությունից, սակայն պնդել է, որ  ուղեղն ինչ-որ պահի «մթագնել» է, երբ տեսել է ոստիկաններին և դրա համար մեղադրել համավարակի հետևանքով առաջացած սթրեսին:
Այնուհանդերձ, դատավոր Անն Բոլլախերը դատավճիռ է կայացրել՝ խնդրելով վարորդին վաճառել իր մեքենան երեք ամսվա ընթացքում և վաճառքից ստացված հասույթից 7000 եվրո փոխանցել պետական գանձարան: Մեքենան կառգրավվի, եթե երիտասարդն այն չվաճառի: