«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը. ԱՀ նախագահ

28/09/2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ առավոտյան եղել է Արցախի ազատամարտիկների միությունում: 

«Սիրելի ՛ հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ` հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին: Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»,- գրել է ԱՀ նախագահը: