«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կրակոցներ Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր. Տեսանյութ

20/09/2021

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կրակոցները հնչել են տրավմատիկ զենքից։  Համալսարանից հայտնել են 4 տուժածի մասին, ՆԳՆ-ից հայտնել են, որ կան զոհեր և տուժածներ։

Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել են լսարաններում։ Որոշները, ելնելով սոցցանցերի կադրերից՝ փորձել են թաքնվել, թռել են պատուհաններից։  Հարձակվողը ձերբակալվել է, նրա ինքնությունը պարզվել է, նա ուսանող է։