«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի վարչակազմը պետք է խուսափի արտաքին քաղաքականության երրորդ ճգնաժամից

18/08/2022

Իրանա-ամերիկացի փորձագետ Տրիտա Պարսին MSNBC  կայքի իր գրառման մեջ, անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ Թայվանի և Ուկրաինայի երկու ճգնաժամերին, Ջո Բայդենի կառավարությանը հորդորել է միջուկային համաձայնագրի վերակենդանացման միջոցով կանխել երրորդ ճգնաժամը¹։ Պարսիի խոսքով՝ միայն վերջին երկու ամսում Բայդենի վարչակազմը, հենվելով Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության վրա, նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ և Իրանն էլ նոր ցենտրիֆուգներ գործարկեց:

Այս գրառման մեջ ասվում է, որ հակառակ Բայդենի թիմի հնարավոր գնահատականին, եթե Իրանը շարժվի միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ, ամերիկյան հասարակական կարծիքը Բայդենին և Թրամփին միասին պատասխանատու կհամարի։ Այս սցենարում 33%-ը մեղադրում է Բայդենին, իսկ 34%-ը՝ Թրամփին։ Բայդենը կարող էր իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում, գործադիր հրամանով վերադառնալ միջուկային համաձայնագրին, ինչպես որ նա հրամայեց վերադառնալ Փարիզի համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
©️ #ՓԱԿԱԳԻԾ