«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սիրոմոլոտովի հետ

23/10/2020

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Օ.Վ. Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ.Ս. Տողանյանին՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության համատեքստում:

Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման անընդունելիություն ու այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: