
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
13/09/2022
Այս գիշեր՝ տեղական ժամանակով ժամը 03։37-ին, Իրանի Հարավային Խորասան նահանգում երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնը գտնվել է Հարավային Խորասանի վարչական կենտրոն Թաբաս քաղաքից 72 կմ հյուսիս։
Ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ։
Ավերածությունների ու տուժածների մասին իրանական աղբյուրներն այս պահի դրությամբ չեն հայտնում։