«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ նախագահը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

02/03/2021

«Այսօր հանդիպեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։

Նրանց ներկայացրեցի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար։ Հույս հայտնեցի, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվի այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։

Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին։

ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։

Զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցինք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը»:

 ՀՀ ԱԺ նախագահի ՖԲ էջ