«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ռուսական ավիափոխադրողներից

08/09/2022

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված անվտանգային հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում:

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։ Նշվում է նաև, որ ԴԱՎ-ի անվտանգության այս վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ ՀՀ-ին պատկանող կամ ՀՀ-ի կողմից շահագործվող ինքնաթիռներին:

Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է

դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական

ավիափոխադրողների տիրույթից,

հետևել faa.gov կայքի թարմացումներին: