«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

19/10/2020

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել է հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:  Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

«Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում,  արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ»,- ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը: