«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Կորոնավիրուսի տարածման առումով առնձնահատկություններից մեկն այն է, որ մոտ հասցեներում վարակման դեպքերը շատ են

15/06/2020

Մի առանձնահատկություն ենք նկատում հիվանդության տարածման առումով, մեր վերլուծությունները վերջին օերրին ցույց տվեցին, որ մենք շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակված դեպքեր՝ հարևան շենքերում, նույն փողոցի բնկարաններում, եթե դրանք առանձնատներ են, նույն խանութից օգտվող շենքերի հարևանների մոտ: Այս մասին պարետատան նիստից հետո ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այո, մենք կարող ենք կենտրում, կենտրոնից դուրս, նույնիսկ մարզային քաղաքների կենտրոնական փողոցներում նկատենք դիմակով մարդկանց, բայց նրանց քիչ հանդիպել բակերում, հարևանների հետ զրուցելիս»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ռիսկային խմբերի ներկայացուցիչներին դրանք 60-ից բարձր քաղաքացիներն և խորինակական հիվանդություն ունեցող հիվանդներին կրել հենց բժշկական դիմակներ, այլ ոչ թե ինքնաշեն, քանի որ դրանք ավելի շատ են պաշտպանում: «Լավ լուր կա, դիմկաների գները սրընթաց անկում են ապրում և դիմակի գները մոտակա մեկ ամսում կհավասարվեն մինչճգնաժամային գնին»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը: «Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: Նաև դրա պատճառով է, որ պետք է կրել դիմակներ միշտ և ամենուր: Հայտնագործությունը, որ վիրուսն օդի մեջ մնում է տասնյակ րոպեներ, նշանակում է, որ եթե մենք նույնիսկ կանգնած ենք միայնակ որևէ վայրում, ոչ մի երաշխիք չկա, որ այդտեղից 5 րոպե առաջ չի անցել որևէ մեկը, որը չի փռշտացել կամ հազացել և այպդիսով դուրս է նետել վիրուսի միլիոնավոր մասնիկներ»,-ասաց նա:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am