«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գագիկ Խաչատրյանի աներձագը ապօրինի գույքի գործով հրավիրվել է Գլխավոր դատախազություն

08/09/2022

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը՝ Սամվել Անդրուշայի Եփրեմյանը, հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

Ծանուցագրում նշված է, որ «վարչությունում Գագիկ Գուրգենի Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում «Մեգաֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ալյանս տերմինալ», «Ապեյրոն», «Չիմեգ» ընկերությունները և այլն։