«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրաստ եմ սատանայի հետ էլ բանակցել՝ հանուն իմ ժողովրդի». Սամվել Բաբայան

03/06/2023

«Պատրաստ եմ սատանայի հետ էլ բանակցել՝ հանուն իմ ժողովրդի», «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Բաբայան, ասում եք՝ երկու պետություններ պիտի իրար հետ խոսեն, բայց օգտատերերը հիշեցնում են՝ ինչպե՞ս երկխոսեն մի երկրի հետ, որի նախագահն ասում է, որ Արցախի պետական մարմինները պիտի լուծարվեն ու դրանից հետո միայն կարող է համաներման մասին խոսք գնալ ու պաշտոնյաներն էլ պետք է հրաժարական տան ու հատկապես այն հայտարարությունները, որ արցախցիները, Ալիևի ընկալմամբ, Ադրբեջանում՝ Արցախում ապրող ազգային փոխրամասնություն են, մարդիկ ասում են՝ ինչի՞ մասին խոսեն այս դեպքում։

Բաբայան. - Ես բացատրում եմ՝ քանի դուք բանակ չունեք, լինելու եք լուծարված, պետություն չեք ունենալու Ադրբեջանի նախագահ չի լինելու, լինելու է ճորտատիրություն, բա դրանից էինք խոսում։ 92 թվականին բանակ չեք ունեցել, ոչ մի բան չեք եղել, ինքը առաջ էր գալիս ու պարտադրում էր իր կամքը, մինչև մենք չստեղծեցինք մեր պաշտպանությունը և սկսեցինք իրանց հետ հավասարը հավասարի հետ խոսել. Հիմա 2,5 տարուց ավելի ժամանակ ենք վատնել, ես ասում եմ, ժողովուրդ, հերիք է ժամանակ վատնեք, դուք ասում եք՝ Ալիևն ասաց։ Դե Ալիևն ասաց, գնացեք Ալիևի հետ էլ ապրեք, ի՞նչ եք էդքան ձեզ տանջում։ Երբ որ ասում եմ, տվեք 100 օրով, դա դարձրել եք ծամոն, ինձ չի հետաքրքրում պաշտոնը, ես եկել եմ ձեր կողքին լինեմ, ձեզ ծառայեմ. Եթե կվստահեք, իմ ծառայություն կընդունեք, ես պատրաստ եմ անեմ, որ Ադրբեջանի կազմում չենք լինի և խնդիրները կկարգավորենք։

«Ազատություն». - Դուք պատրա՞ստ եք բանակցել Ադրբեջանի հետ։

Բաբայան. - Ես պատրաստ եմ սատանայի հետ էլ բանակցել հանուն իմ ազգի։

«Ազատություն». - Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ պատրաստ է հանրահավաքի հաջորդ օրվանից սկսել քննարկումներ, խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների շուրջ։ Օգտատերն ասում է՝ «ես իմ թիմով եղել եմ հանրահավաքին», բայց այդպես էլ չիմացա՝ գնացի՞ք էդ խորհրդակցություններին, հանդիպեցի՞ք, թե՝ ոչ, հատկապես, որ Արայիկ Հարությունյանն ասում է, որ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ նստել երկխոսության շուրջ ու ժամանակը չէ՞, որ Արցախը պառակտվի։

Բաբայան. - Ես օգտատիրոջն ասում եմ հստակ, որ ես ձեզ չեմ ստել, մենք հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ, գիտեք, որ 2 տարի է Արցախում քննարկվում է ԳԿՕ ստեղծելու գաղափարը, որ 90-ականներին ստեղծել ենք ու գործել է, մենք քննարկել ենք, ես դեմ լինելով համաձայնություն եմ տվել հանուն մեր ժողովրդի, բայց հետո ընդդիմադիր ուժերը, որոնք 2 տարի թմբկահարել են, որ պետք է լինի դա, միանգամից մերժում են. Երկրորդը՝ պետք է հանրաքվե անցկացնեին՝ նախագահին վստահում էր ժողովուրդը, թե՝ ոչ, էլի, որը որ գաղափարապես, մեր ծրագրում չկա, էլի համաձայնվել եմ, գիտակցելով, հասկանալով, որ առաջինը գերտերությունը՝ Ռուսաստանը, թույլ չի տալու, Ադրբեջանը վայնասուն է դնելու, անգամ ճանապարհը փակ է, չի կարա դիտորդ գա, հաստատի դրա իրավական և այլ, բայց եթե դա ցանկություն է, համաձայնվել են, որը մյուս կողմից մերժվել է. Ես ուղղակի կցանկանայի, որ Արցախի նախագահը բարձրաձայներ դրա մասին, որ՝ այո, երկու կետն էլ պարոն Բաբայանը ընդունել է հանուն մեր ժողովրդի, բայց դիմացի ուժերը մերժել են։