Հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիր անհնար է ակնկալել առանց ռուս - թուրքական և ռուս - արևմտյան ընդհանուր համաձայնության. Աշոտ Ներսիսյան
Դրվատելի է այն քաղաքականությունը, որի հիմքում ընկած է սեփական ուժերին ապավինելը։ Բայց անհնար է սեփական ուժերին ապավինել, առանց հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու այն գերտերությունների այս տարածաշրջանում ի գործ դրած քաղաքական նպատակադրումների հաշավառումով, որոնք բնականաբար հակասական են։ Ռուսաստանի այս տարածաշրջանում վարած քաղաքականությունը երբեք չի ենթադրել և չի ենթադրում, որ նա գործում է հօգուտ մեզ։ Նույնը վերաբերում է նաև Արևմուտքին և ԱՄՆ -ին։ Ուստի կտրուկ հակառուսական հավակնոտ հայտարարությունները ԱԽՔ Արմեն Գրիգորյանի բերանով, որ ռուսնները եկան և վերադարձրին Արցախն Ադրբեջանին, քաղաքական առումով խիստ աննպատակահարմար են։ Նման հայտարարությունները պետք է բացառել նաև Արևմուտքի հասցեին, որը սույն անձը չի անում։ Հարց է առաջանում՝ մենք նման հայտարարություններից ի"նչ ենք շահում։ Հիմնականում ոչինչ։ Դա դիվերսիֆիկացիայի քաղաքականության որդեգրումից չի բխում։ Արցախը առհասարակ ՀՀ մաս չի ճանանչել ոչ մի տերություն։ Բանակցությունները գնացել են նրա կարգավիճակի վերաբերյալ, որոնցից ամենանախընտրելին մինչև առաջին նախագահի գահընկեցությունն իշխող մոտեցումն էր։ Դրանից հետո բոլոր բանակցություններն ընթացել են ի վնաս Արցախի և ոչինչ չի արվել գրավյալ տարածքներն հայկականացնելու և Արցախը ՀՀ մաս ճանաչելու ուղղությամբ։ Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցն էր, որը պետք է լիներ յոթը շրջանների վերադարձից հետո։ Ռուսները հիմա խիստ զբաղված են։ Նրանք ցանկանում են իրենցից կախյալ Հայաստան, ինչը և ցանկանում է Արևմուտքը։ Հիմա ռուսների կողմից Արցախը Ադրբեջանին նվիրաբերելու հայտարարությունն ինչ է մեզ տալու։ Միայն անվտանգության առումով նոր ռիսկեր, եթե չկա դավադրությունների տեսություն հօգուտ մեզ և ԱԽՔ -ն իրականում այլ նպատակների է հետամուտ։ Պետք է մի բանում կասկած չունենալ, որ հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիր անհնար է ակնկալել առանց ռուս - թուրքական և ռուս - արևմտյան ընդհանուր համաձայնության։ Մնացյալն ամենևին չի բխում հայոց շահերից։ Իսկ մինչև գերտերությունների հանգստանալը, պետք է ապավինենք մեր ուժերին և պատրաստ լինենք Ադրբեջանին իր տեղը ցույց տալ;ու։ Բավական է քաղաքական և նյութական հավակնությունների հիմքով գերանահատենք մի միջակ պետության և վախեցնենք մեր ժողովրդին։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան