«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ներկայացվել է հեռավար կրթության կազմակերպման վերաբերյալ համառոտ ուղեցույց

05/11/2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է համառոտ ուղեցույց՝ «Հեռավար ուսուցման կազմակերպումը», հեռավար կրթությունն ավելի արդյունավետ և համակարգված կազմակերպելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, նշելով՝

«Այն կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ http://bit.ly/e-school-manual

Մանկավարժներին աջակցելու և ուղղորդելու նպատակով նոյեմբերի 10-ին Հեռավար ուսուցման կենտրոնի մասնագետները առցանց կպատասխանեն նշյալ ուղեցույցի վերաբերյալ առաջացած հարցերին՝ նաև քննարկելով բոլոր կետերը»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։