«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

17/06/2021

Ոստիկանության ԱՎՎ Արաբկիրի անձնագրային բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Մամիկոնյանց փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Հարություն Ա.-ն, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր ՌԴ Բորզյա քաղաքի ոստիկանության բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: