«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը պատրաստվում է Բայդենի նախագահության` իր համար բարդ 4 տարիներին. Bloomberg

25/11/2020

Ներկայումս, երբ աշխարհը սկսում է պատրաստվել Ջո Բայդենի` Սպիտակ տուն գալուն, շատ քիչ առաջնորդներ են այնքան արագ շարժվում, ինչքան Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ  հաջորդ 4 տարիներին նրա համար ավելի դժվար կլինի կողմնորոշվել, քան նախորդ քառամյակում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Թուրքիայի նախագահն ու խորհրդականները լավ են ճանաչում ԱՄՆ նախկին փոխնախագահին, բայց դա պարտադիր պլյուս չէ Թուրքիայի համար, հաշվի առնելով, որ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները պատրաստ են գործարկվելու և դրանց պահող միակ գործոնը Դոնալդ Թրամփն է:

Երբ Բայդենը լքում էր իր պաշտոնը 2017 թվականին, նա ականատես եղավ հարաբերությունների անկմանը սերտ գործընկերության մակարդակից  մինչև փոխադարձ անվստահություն: Հունվարին հրապարակված New York Times թերթին տված հարցազրույցում նա Էրդողանին անվանում էր «ավտոկրատ» և ասում, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի նրա հակառակորդներին ,«Նա պետք է գին վճարի»:

Այդ գինը կարող է նշանակալից լինել: Պատժամիջոցների սպառնալիքի հետ մեկտեղ, հնարավոր մեծ տույժեր են կախված են Թուրքիայի պետական բանկի գլխին: Կան նաև չլուծված տարաձայնություններ Սիրիայում քուրդ զինյալների կարգավիճակի, ինչպես նաև Թուրքիայի պահանջների մասին Միջերկրական ծովում և այլ տարածքներում:

Հենց հետագայի հետ կապված անհանգստությամբ էլ կարելի է բացատրել այն, որ Էրդողանը, ի տարբերություն այլ խոշոր պետությունների ղեկավարների, որոնք օգուտ են քաղել Թրամփի իշխանությունից, արդեն շնորհավորել է Ջո Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ` ճանաչելով նրա հաղթանակը ընտրություններում: Նման քայլի դեռևս չեն գնացել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախորդ հանգստյան օրերին` 20-ի խմբի վիրտուալ գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ: Այս երկու երկրներն էլ բարկացրել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կառույցին, բայց վայելել են Թրամփի պաշտպանությունը:

Շաբաթ օրը իր ելույթի ժամանակ Էրդողանը հերքել է այն միտքը, որ Թուրքիայի վերջին շրջանի բարեկամությունը Ռուսաստանի հետ «Ամերիկայի հետ մեր վաղեմի կապերի այլընտրանքն է»:  Կիրակի օրը նա կոչ է արել սերտ համագործակցել Եվրոպայի հետ, որի դեմ  ամիսներ շարունակ պայքարում էր:

ԱՄՆ դեմոկրատ սենատորներից մեկը կարծիք է հայտնել, որ Էրդողանը անցյալ 4 տարիների ընթացքում անում էր այն ինչ ուզում էր, որովհետև Սպիտակ տանը ընկեր ուներ, սակայն այդ ամենը կփոխվի կապված այն վարչակազմի հետ, որն ավելի «պատասխանատու» մոտեցում կստանձնի Թուրքիայի նախագահի նկատմամբ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանը որդեգրել է շատ ավելի ամուր արտաքին քաղաքականություն, ինչը հանգեցնում է հաջողությունների Սիրիայում, Լիբիայում և վերջերս Լեռնային Ղարաբաղում ՝ հաճախ ավելի ուժեղ տերությունների հաշվին: Նա նույնիսկ փորձել է ֆինանսական շուկաներ գրավել՝ ճնշում գործադրելով Թուրքիայի կենտրոնական բանկի վրա ՝ տոկոսադրույքները ցածր պահելու համար և տնտեսության մեջ վարկ է մտցրել կորոնավիրուսի  հայտնվելուց դեռ շատ առաջ:

Ձևավորվում է ամերիկյան հաջորդ ղեկավարությունը: Բայդենը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել իր փոխնախագահ եղած ժամանակ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Անտոնի Բլինկենին: Թե որքանով տարբեր է Բայդենի վարչակազմը վերաբերվում Թուրքիային, անհայտ է: Դա հրաժարվել է մեկնաբանել նաև անցումային թիմի ներկայացուցիչը` նշելով որ Բայդենը հավատում է այն սկբունքին, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է վարի նախագահը:

 Էրդողանը, կարծես, պատրաստվում է վատթարագույնին: Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը հավանություն է տվել արտասահմանում հիմնադրված թուրքական էներգետիկ և լեռնահանքային ընկերությունները հայրենիք վերադարձնելու մասին օրենքի նախագծին: Թուրքիայի էներգետիկայի նախարարության պաշտոնյան նշել է, որ այդ քայլը նպատակ ունի պաշտպանել ընկերություններին  հնարավոր պատժամիջոցներից:

Թուրք-ամերիկյան որոշ վեճերին ակնհայտ լուծում չկա, և կարող են սահմանափակումներ առաջանալ Էրդողանի համար այն հարցում, թե նա որքան հեռու կարող է գնալ փոխզիջումների ոլորտում: Թուրքիայի իշխանությունը հիմնված է իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կոալիցիայի վրա, վերջինս հնարավոր է դեմ լինի ԱՄՆ-ին կատարվելիք ցանկացած զիջման:  
 

tert.am