«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսում խոշորագույն ռազմակայանից. Al Monitor

21/10/2020

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Թուրքիան երեքշաբթի կեսգիշերից հետո սկսել է իր զորքերն ու տեխնիկան դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգում Անկարայի խոշորագույն ռազմակայանից, գրում է al-monitor.com կայքը։  

Նշվում է, որ 9-ամյա հակամարտության ընթացքում տարածաշրջանում փխրուն զինադադարի ռեժիմի վերահսկման համար հիմնված 12 դիտակետերից մեկից՝ «Մորեկ» բազայից դուրս են եկել ռազմական անձնակազմ և տեխնիկա տեղափոխող ավտոշարասյուներ։  

Reuters գործակալությունը, իր հերթին, օրերս հայտնել է, որ այժմ թուրքական ուժերն ամրապնդվում են տարածաշրջանային այլ դիտակետերում, սակայն վերլուծաբանների կանխատեսմամբ՝ մոտ ապագայում նրանց մյուս բազաները նույնպես կարող են «դատարկվել»։

Անկարայի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի համակարգող Օյթուն Օրհանի խոսքով՝ 2018 թվականին հիմնված «Մորեկ» բազան իր նախնական նպատակին՝ հրադադարի պահպանման մշտադիտարկմանը, այլևս չի ծառայում, ինչը պայմանավորված է Սիրիայի կառավարական բանակի տարածքային առաջխաղացմամբ: